«2х2» եւ ռուսական MTV-ի նախկին տնօրեն Ռոման Սարկիսովը, որը ղեկավարում է «Կարմիր քառակուսի» խումբը, դարձել է «Ռուսական մեդիախմբի» գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնականար, գրում է «Իզվեստիա»-ն։

«Ես այժմ զբաղեցնում եմ «Ռուսական մեդիախմբի» գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնականարի պաշտոնը եւ համատեղության կարգով մնում եմ «Կարմիր քառակուսի» խմբի տնօրենը։ «Ռուսական մեդիախմբի» անձնակազմում փոփոխություններ չկան։ Հետեւելու ենք նախկին ուղղվածությանը։ Առջեւում մեզ սպասում են «Ոսկե գրամոֆոնի» կազմակերպման եւ անցկացման միջոցառումները»,- ասել է Սարկիովը։

«Ռուսական մեդիախմբի» կազմում են «Ռուսսկոե ռադիոն», «Հիթ FM»-ը,

Monte Carlo-ն, Maximum-ը եւ Ru.TV-ն։