Ֆրանսիայում վաղաժամկետ բանտից ազատ է արձակվել Մաքսիմ Բրյուներին, ով 2002 թվականին մահափորձ էր կատարել երկրի նախագահ Ժակ Շիրակի դեմ: Ինչպես հաղորդում է «France Info» գործակալությունը, հղում անելով «France Soir» պարբերականը, հանցագործը Ֆրանսիայի նախկին նախագահի դեմ մահափորձի համար դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, որից 7-ն անցկացրել է բանտում անցկացրել:
2002թ.-ի հուլիսի 14-ին աջ ծայրահեղական կազմակերպության անդամ Բրյուներին երկու կրակոց էր արձակել Շիրակի բաց թափքով մեքենայի ուղղությամբ: Պատահարի արդյունքում ոչ ոք չէր տուժել:



















