Թուրքիայում նոյեմբերի 1-ի ընտրություններից հետո ավելացել են քրդաբնակ շրջաններում ոստիկանական ու զինվորական ճնշումները։

Այս մասին գրել է քրդական Ajansa kurdi-ն՝ շեշտելով, որ նոյեմբերի 3-ին Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանում արդեն 6-րդ անգամ փողոց դուսր գալու արգելք է սահմանվել։

Նշվել է, որ փողոց դուրս գալու արգելք սահմանվելուց հետո Սիլվանի թաղամասեր են ներխուժել մեծ քանակությամբ զրահամեքենաներ ու ծանր զինտեխնիկա եւ հարձակումներ սկսել քուրդ բանկչության դեմ։