Ռուսական ավիացիան հերթական հարվածն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին։ Այս մասին հայտնել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի ներկայացուցիչ Իգոր Կլիմովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր ռուսական մարտական ավիացիան ԻՊ օբյեկտների ուղղությամբ 2 հակաբունկերային ռումբ է նետել՝ յուրաքանչյուրը 500 կգ»,- ասել է Կլիմովը։
Նրա խոսքով՝ նման ռումբերը կիրառվում են ստորգետնյա բունկերները ոչնչացնելու համար։ Գրոհն իրականացրել է Սու-24 ռմբակոծիչը։
Միաժամանակ Դամակոսի արվարձաններից մեկում տասնյակ ալավի կանայք եւ տղամարդիկ բանտարկվել են մետաղական վանդակների մեջ եւ օգտագործվում են որպես «կենդանի վահան», գրում է Daily Mail-ը։





























