Մեծ Բրիտանիայում կինը սրտի կաթված է տարել այն բանից հետո, երբ կնոջ կողքով անցնող մեքենայի ուղեւորները նրա վրա կարտոֆիլ են նետել, գրում է Evening Standard-ը։

Ականատեսների վկայությամբ կինը, որը արտաքինից 40 տարեկան է, սրտի կաթված է տարել հետիոտնի անցումի վրա կարտոֆիլով հարված ստանալու պատճառով։ Դրանից հետո նրան տեղափոխել են Ջոն Ռեդքլիֆի հիվանդանոց։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։