Երեւանի վարորդները վճարում են կայանատեղերի համար, բայց մեքենան կանգնեցնելու տեղ չունեն։ Այդ մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանում 2016-ի պետբյուջեի քննարկմանն ասել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ 

«Հարց է առաջանում․ ինչի՞ համար են վճարում նրանք, եթե գալիս են աշխատանքի, հինգ անգամ պտտվում են շենքի շուրջ եւ ազատ տեղ չեն գտնում։ Նույնն է, թե տոմսով գանք կինոթատրոն, իսկ մեզ ասեն․ «Վաղը եկեք»։ Կամ էլ: «Այսօր ձեզ համար ֆիլմ չի լինի»։ Դա ո՞ւմ դուր կգա, ասել է Փաշինյանը։

Ի պատասխան նրա խոսքին, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ասել է, որ քաղաքապետարանը խորհրդակցություն է անցկացնում Ճանապարհային ոստիկանության հետ կայանատեղիների մակերեսի մեծացման վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ Երեւանում վճարովի կայանատեղիների օպերատորը  «Փարքինգ Սիթի Սերվիսն» է։