Ամերիկյան Միչիգան նահանգի բնակիչ, 97-ամյա Մարգարեթ Բիքեմը հուզվել էր՝ միջնակարգ կրթության մասին դիպլոմ ստանալիս։ Վաղուց կենսաթոշակի անցած կինը 17 տարեկանում կիսատ էր թողել դպրոցական կրթությունը, որպեսզի ընտանիքին օգնի։ 80 տարի շարունակ կինը ուզում էր դիպլոմ ստանալ։ Բիքեմի ազգականները օգնել են, որ նա իրականացնի իր երազանքը, հայտնում է Inquisitr-ը։
Բիքեմը չէր հասցրել ավարտել դպրոցը, քանի որ նրա մայրը՝ Քեթրինը, որը քաղցկեղով հիվանդ էր, խնամքի կարիք ուներ։ Երբ մայրը մահացել է ՝ ամերիկուհուն ստիպված է եղել աշխատել ու մենակ մեծացնել իր երեք կրտսեր եղբայրներին։ Կինը կլերկ էր աշխատում ԱՄՆ բանակում, իսկ հետո ՝ 17 տարեկանում դաստիարակ էր աշխատում Գրեյս եկեղեցում։ Դպրոցն ավարտելու համար նա այդպես էլ ժամանակ չէր գտել, հայտնում է Vesti-ն։





























