Մարգարեթ Թեթչերի անձնական իրերը ՝ այդ թվում նրա հագուստի ու զարդերի հավաքածուն աճուրդի կդրվեն, հայտնում է The Telegraph –ը։ Վաճառքը կանցնի դեկտեմբերին Christie's աճուրդային տանը։

«Այն տարին, երբ «երկաթյա տիկինը» իր 90-ամյակը կտոներ, գնորդներին կառաջարկենք մոտավորապես 350 անձնական իր, որոնք պատմական նշանակություն ունեն» ,- ասել են Christie's աճուրդային տանը։ 

Ամենաթանկարժեք լոտն է դառնալու Chaumet ոսկերչական տան զմրուխտյա ու ադամանդյա ապարանջանը։ Այն 180 հազար դոլար է գնահատվել, հայտնում է Gazeta-ն։

Թեթչերի ընտանիքը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ Վիկտորիայի ու Ալբերտի լոնդոնյան  թանգարանը հրաժարվել է որպես զուցանմուշներ ընդունել այդ իրերը։

Մարգարեթ Թեթչերը Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետն է եղել։ Նա ղեկավարել է խորհրդարանը 1979-1992թթ.։ 1992 թ. արժանացել է բարոնեսայի տիտղոսի ։ Մահացել է 2013 թ. ապրիլի 8-ին։