Ադրբեջանում Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հրաժարականից հետո նրա հոր հիշատակի դեմ արշավ է սկսվել։ Ինչպես հայտնում է modern.az-ը, Նախիջեւանում վերանվանել են Ազգային անվտանգության նախկին նախարարի հոր անունով բացված լիցեյը։ Ակադեմիկոս Ահմեդ Մահմուդովի անվան լիցեյը այսուհետ կոչվում է ֆիզմաթ թեքումով լիցեյ։

Ավելի վաղ այդ լիեցեյի առջեւ տեղադրված հուշարձանը ապամոնտաժվել էր։