Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի որոշել են վարչապետի պաշտոնում Թեմիր Սարիեւի թեկնածության քվեարկությունը հետաձգել մինչեւ նոյեմբերի 5-ը։ Այս մասին ասել է խորհրդարանի խոսնակ Ասիլբեկ Ժենբեկովը։

Նրա խոսքով՝ քվեարկության ժամկետների հետաձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատգամավորների մեծ մասը մտադիր է այդ հարցով ելույթ ունենալ պալատի առջեւ։ «Մենք չենք կարող մերժել նրանց այդ իրավունքը»,- ասել է խոսնակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ղրղզստանի խորհրդարանը պլանավորում էր այսօր միասնական քվեարկությամբ հաստատել նոր կառավարության կազմը։