Բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցելու համար Թուրքիա ժամանած ԱՄՆ հավաքականի հայտնի բասկետբոլիստը Twitter-ի իր բլոգում այնպիսի հաղորդագրություն է թողել, որը կատաղեցրել է թուրքերին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հայտնի բասկետբոլիստ Դենի Գրենջերը նշել է, որ թուրքերն օծանելիք չեն օգտագործում եւ հավելել, որ նրանց վրայից սատկած էշի հոտ է գալիս։ Ամերիկացի բասկետբոլիստը բազմաթիվ բողոքներից հետո ջնջել է այդ հաղորդագրությունները եւ Թուրքիայի օգտին հաղորդագրություններ թողել։

Նշենք, որ այս ամառ Թուրքիայում երաժշտական մի փառատոնի մասնակցած հայտնի Alice in Chains խմբի անդամներից մեկը եւս բլոգներից մեկում նմանատիպ հաղորդագրություններ էր թողել թուրքերի վերաբերյալ։