Բրիտանական կողմը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Այդ մասին ասել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթը նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը։
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե շնորհավորելով Հայաստանում Նորին Գերազանցություն Թագուհու դեսպանին նշանակման կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է պաշտպանության ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ դինամիկ զարգացում ապրող համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել Պաշտպանության ռազմավարական վերանայման, պաշտպանական բարեփոխումների իրականացման գործընթացում բրիտանական կողմից ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:
Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ բրիտանական կողմը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում եւ պատրաստակամ է աջակցելու այդ համագործակցության զարգացմանը մի շարք նոր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
(1).jpg)
(1).jpg)





























