Ամերիկացի գրոսմայստեր Գատա Կամսկին հաղթել է «Բաքու Օփեն» շախմատային մրցաշարում, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»։
Նա մրցաշարային աղյուսակը գլխավորում է 7,5 միավորով։ 7 միավորով 2-րդ տեղը գրավել է իսրայելցի Էմիլ Սուտովսկին։ Բելոռուս Ալեքսեյ Ալեքսանդրովը 3-րդ տեղում է։
Մրցաշարի ընդհանուր ֆոնդը կազմել է 60 հազար դոլար, որից 10 հազար դոլարը ստացել է հաղթողը։




























