Եվրամիությունը դեմ չէ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացներին։ Այդ մասին նոյեմբերի 4-ին Երեւանում Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասել է Եվրամիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը՝ անդրադառնալով այն հարցին, թե ԵՄ-ն ինչու չի աջակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներին։
Հերբերտ Զալբեի խոսքով, Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ուժերին աջակցության հարցն այս պահին իրական չէ։





























