Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը շփման գծի իրավիճակը ներկայացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակին եւ դրա շուրջ տեղի ունեցող  զարգացումներին, մտքեր են փոխանակվել վաղը շփման գծում իրականացվելիք դիտարկման գործընթացների վերաբերյալ: