Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել հանրապետության պաշտոնական տարադրամային միավորի դենոմինացիայի մասին։ Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Փոխարժեքը կկազմի 10 հազար հին ռուբլին մեկ նորի դիմաց։ Նոր թղթադրամներն ու մետաղադրամները, որոնք ստեղծվել են 2009-ին, կփոխարինեն 2000 թվականի ավանդական նմուշներին։ Թղթադրամի երկու տեսակն էլ Բելառուսում ազատորեն կշրջանառվեն 2016-ի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը։





























