Եգիպտոսում կործանված ռուսական A321 օդանավի լրացուցիչ հետազոտության ժամանակ փրկարարները երեխայի մարմին են գտել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Օդանավի առջեւի հատվածի լրացուցիչ ուսումնասիրության ըթնացքում ԱԻՆ փրկարարները եւս մեկ մարմին, ենթադրաբար՝ երեխայի, եւ մարմնի մնացորդներ են գտել»,- հայտարարել է ԱԻՆ հրշեջ-փրկարարական ուժերի եւ զինվորական կազմավորումների բաժնի տնօրեն Ալեքսանդր Ագաֆոնովը:

Նրա խոսքով, նախկինում ինքնաթիռի այս հատվածը չէր ուսումնասիրվել, քանի որ այստեղ եգիպտոսցի փորձագետներ էին աշխատում: