Եգիպտոսի բոլոր օդանավակայանները, այդ թվում՝ Շարմ էլ-Շեյխի եւ Հուրգադայի, աշխատում են սովորական ռեժիմով, չվերթներ չեն հետաձգվում: Այս մասին հայտարարել է օդանավակայանների աշխատանքով զբաղվող եգիպտական կազմակերպության ղեկավար Ադել Մահգուբը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա նաեւ նշել է, որ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ այլ երկրներից ուղեւորները թռիչքից չեն հրաժարվում ռուսական ինքնաթիռի աղետի կամ Եգիպտոսում եղանակային վատ պայմանների պատճառով:





























