Հայաստանի բնապահպանության նապարարությունը 2016 թվականին կփորձի կանաչապատել դեպի Դիլիջան տանող ճանապարհահատվածի Սեւանի ափը: Հայաստանի Ազգային ժողովում 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Ավելի վաղ Կառավարության ընդունած 2014-2023 թվականների ծրագրի համաձայն, նախատեսվում է Սեւանի շուրջ նոր անտառագոտի ստեղծել: Հիմա նախարարությունը 12 հեկտար տարածքում ծառեր է տնկում: