Մեքսիկայի գերագույն դատարանը նոյեմբերի 4-ին հավանություն է տվել անձնական առողջության համար մարիխուանայի օգտագործմանը վերաբերող օրինագծին:
Եթե մեքսիկական դատարանը 4 անգամ նմանատիպ որոշում է կայացնում, այն համարվում է նախադեպ եւ կարող է օգտագործվել որպես օրենքի գործող նորմ, պարզաբանում է Reuters-ը:
Առաջարկի հեղինակը Գերագույն դատարանի դատավոր Արթուրո Սալդիվարն է: Նրա կարծիքով, սեփական առողջության նպատակով մարիխուանայի աճեցնելու ու օգտագործելու արգելքը խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը:
Ընդ որում, խոսքը չի վերաբերում թմրանյութի առեւտրի արգելքին:





























