Նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 32 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գեւորգ Մ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է «Պանասոնիկ» ֆիրմայի հեռախոս:

Գեւորգ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ հեռախոսը գողացել է նույն օրը, ժամը 14.00-ին, Երեւանի Առաքելյան փողոցի թիվ 68/2 հասցեում գտնվող խանութից:

Կատարվում է հետաքննություն: