Նոյեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտեմ Կ.-ին եւ 1991 թ. ծնված Հովհաննես Ս.-ին:
Խուզարկությամբ Արտեմ Կ.-ի բաճկոնի եւ տաբատի գրպաններից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված 8,5 գրամ եւ 5,6 գրամ դեղնականաչավուն զանգվածներ եւ կանեփի 13 սերմ:
Կատարվում է հետաքննություն:




























