Charlie Hebdo հայտնի ֆրանսիական երգիծական ամսագիրն իր էջերում երկու ծաղրանկար է հրապարակել՝ կապված Եգիպտոսում A321 ռուսական օդանավի աղետի հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Առաջին ծաղրանկարում պատկերված է ձերբակալված «Իսլամական պետության» գրոհայինը, որի վրա օդանավի բեկորներ են թռչում: Ծաղրանկարի տակ գրված է. «ԻՊ. Ռուսական ավիացիան ուժեղացնում է ռմբակոծությունները»:

Երկրորդ ծաղրանկարում պատկերված է արեւային ակնոցով գանգ, իսկ հետեւում կործանված օդանավն է: Նկարի տակ գրված է. «ռուսական լոուքոսթերի վտանգները»: Նույն ծաղրանկարում գանգը հայտարարում է, որ ճիշտ կլիներ թռչեր Air Cocaine չվերթով:

Այս դեպքում ամսագիրը հիշեցնում է ֆրանսիական օդանավի հետ կապված սկանդալային դեպքը, որում 600 կգ կոկային էին հայտնաբերել: