Գվատեմալայի իշխանությունները որոշել են բարձրացնել երկրի քաղաքացիների համար ամուսնության թույլատրելի տարիքը՝ այն հասցնելով 18-ի։
Նման քայլի անհրաժեշտության մասին պնդում էին իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նշում էին, որ ամուսնության ցածր տարիքը ձեռնտու է հանցագործներին, որոնք երեխաներին վաճառում են արտասահմանում, ինչպես նաեւ հանգեցնում է պարմանուհիների մոտ հղիության մեծ թվի, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մինչեւ վերջերս Գվատեմալայում աղջիկներին թույլատրվում էր ամուսնանալ 14, իսկ տղաներին՝ 16 տարեկանից։ ՄԱԿ-ի տվյալներով, միայն անցյալ տարվա ընթացքում 74 հազար երեխա է ծնվել 15-ից 19 տարեկան մայրերից։





























