Չինաստանի տարածքում հնագիտական պեղումների ժամանակ գիտնականները շատ հին եւ արժեքավոր գանձարան են գտնել։

Գիտնականներին հաջողվել է մոտ 2 մլն ոսկյա դրամ գտնել, որոնք հատվել են  Հան դինաստիայի օրոք (մ.թ.ա. 206 – մ.թ.ա. 220թթ.։ Չինական կայսերական երկրորդ դինաստիան էր, որ հաջորդեց Քին դինաստիային (մ.թ.ա. 221–մ.թ.ա. 207թթ.)։ Հայտնագործությունը 2.5 հազար տարվա պատմություն ունի, իսկ ընդհանուր քաշը մոտավորապես 10 տոննա է, փոխանցում է Informing-ը։

Հնագետները կարծում են, որ Հան դինաստիայի օրոք այդ պատկառելի գումարը թաղել են տեղի կառավարիչներից մեկի հետ։ Գիտնականներն արդեն հայտարարել են, որ հայտնագործությունը կարող է օգնել լույս սփռել Չինաստանի հնագույն ազնվազարմերի պատմության վրա։

Դրամներից բացի, դամբարանում գտել են զանգեր, եղեգնյա իրեր եւ հուղարկավորման համար օգտագործվող հատուկ արձանիկներ։