Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Լեյլա եւ Արիֆ Յունուսների բողոքի առաջնային լսումը՝ առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ։
Ինչպես Turan-ին տեղեկացրել է Էլչին Սադիխովը, պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել կալանքը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ, ինչպես նաեւ այլ միջնորդություններ, որոնք դատավորը մերժել է։ Դատարանի հերթական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին։
Փաստաբանի խոսքով, նիստի ընթացքում Լեյլա Յունուսի վզին նկատելի էին կապտուկներ եւ արյունխեղդ կետեր։ Դրանց ծագումն անհայտ է մնում։ Ապակե խցում լինելով՝ Լեյլա Յունուսը ակնհայտորեն տանջված եւ թույլ էր երեւում, եւ չկարողացավ որեւէ բան ասել փաստաբանին։
Փաստաբանը մտադիր է Լեյլա Յունուսի կապտուկների հետ կապված համապատասխան մարմիններին դիմել հետաքննություն իրականացնելու համար։ Սադիխովը տեղեկացրել է նաեւ, որ իրեն հնարավորություն չեն տվել հանդիպել Լեյլա Յունուսի հետ։ «Լեյլան եւ Արիֆն ուղղակի իրար գրկած նստել էին մեղադրյալների նստարանին եւ ոչինչ չէին ասում», - ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Բողոքարկող դատարանը նրանց գործն ուղարկել է Ծանր հանցագործությունների գծով դատարան՝ պարզելու, թե արձանագրություններն ինչու չեն համապատասխանում դատավարության ընթացքում տրված ցուցմունքներին։ Դատարանն ուսումնասիրել է այս գործով պաշտպանական կողմի դիմումը, սակայն փաստաբաններին դրա վերաբերյալ եզրակացություն այդպես էլ չեն տվել։
Իրավապաշտպան Լեյլա Յունուսը եւ քաղաքագետ Արիֆ Յունուսը մեղադրվում են մի շարք կետերով, այդ թվում նաեւ՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության։





























