Նորվեգական Lervig Aktiebryggeri գարեջրատունը անսովոր հումքից գարեջուր է պատրաստել: Ալկոհոլային խմիչքի համար օգտագործվել են խոզապուխտով սառեցված պիցցա եւ թղթադրամներ: Նոր գարեջուրը ստացել է Big Ass Money Stout անվանումը:

Գարեջրագործների խոսքով՝ գարեջուրը նորարարական է, քանի որ արտահայտում է նորվեգացիների հետաքրքրությունների շրջանակը: Եփած գարեջուրը 1 կամ 2 տարի պետք է խմորվի: Նախնական  գնահատականներով՝ այն շատ թունդ է լինելու եւ ունենալու է շոկոլադի ու սուրճի համային երանգներ, փոխանցում է Kedem-ը: