Ճապոնական Felissimo ընկերությունը թխվածքաբլիթներ արտադրելիս որոշել է օգտագործել մարդկանց շատ սիրելի կատուների կերպարները: Ընկերությունը նոր տեսակի թխվածքաբլիթներ է արտադրել, որոնց ներսում կատուների կավե պատկերներ են:
Տարբեր գունավորումերով եւ տարբեր հույզեր արտահայտող 10 կատուները փաթաթված են խրթխրթան թխվածքաբլիթի շերտերի մեջ: Այդ կատուների ամբողջական հավաքածուն հավաքելու համար պետք է ուտել մի քանի տուփ թխվածքաբլիթ: Մեկ տուփի արժեքը 20 դոլար է: Տուփում կա 4 թխվածքաբլիթ, փոխանցում է Kedem-ը:





























