Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ մենք բեռնափոխադրումների վրա մոտ 10 տոկոս ժամանակ եւ ծախսեր ենք խնայում։ Այդ մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին ասել է «Սպայկա» ԲԲԸ-ի (Հայաստանից թարմ մրգերի եւ բանջարեղենի ամենախոշոր արտահանողը) նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ձեռնարկություն այցի ընթացքում։
«Դա մեր ոլորտում բավականին լուրջ առավելություն է։ Դրան պետք է հավելել նաեւ արտահանման նոր հնարավորությունները ոչ միայն դեպի Ռուսաստան, այլեւ Բելառուս եւ Ղազախստան, ինչպես նաեւ Ղրղըզստան», - հավելել է Բաղդասարյանը։
Ինչպես նշել է «Արարատի կոնյակի գործարան» ԲԲԸ-ի տնօրեն Սարգիս Վարժապետյանը, ԵԱՏՄ-ին անդամակցումը թույլ է տալիս սահմանի վրա ներմուծման համար ԱԱՀ չվճարել։ Դա մեզ օգնում է ավելի արագ եւ հարմարավետ ներմուծել ապակե տարաներ», - հավելել է նա։
Հիշեցնենք, որ Եվրասիական Միության անդամ հանրապետությունների միջեւ ԱԱՀ-ն կարելի է վճարել մինչեւ հաջորդ ամսվա 20-ը։





























