Նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Լեռնանցք գյուղում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 18:50-ի սահմաններում Լեռնանցք գյուղում նույն գյուղի բնակիչներ Վազգեն Հակոբյանի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի 34 QL 728 համարանիշի եւ Հրանտ Բարսեղյանի վարած «ԺՈՒԿ-Ա-06» մակնիշի 34 АR 746 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 2 վարորդներն ու «Ֆոլքսվագենի» ուղեւորուհի՝ 58-ամյա Հերիքնազ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ճանապարհին սակայն Վ. Հակոբյանը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու քննչական խումբը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի





























