Դատախազը պահանջում է խստացնել 21 տարին չլրացած տարիքում ակնհայտ 16 տարին չլրացած Վ.Բ-ի հետ պարբերաբար սեռական հարաբերություն  ունենալու համար 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված  Արսեն Բ.-ի պատիժը:

Դատախազ Ա. Առաքելյանը Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքում պահանջում է բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ  , Արսեն Բ.-ին դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով՝ թողնելով կրելու ազատազրկման ձեւով նշանակված պատիժը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արագացված դատական կարգով քննություն կատարելով որոշել էր Արսեն Բ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով: Դատարանը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան: