ԱՄՆ Միսիսիպի նահանգում ռեստորաններից մեկի կայանատեղիում առնվազն 12 մեքենա գետնի տակ է անցել, հաղորդում է Dallas Morning News պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել Մերիդիան քաղաքում: Ականատեսների խոսքով, սկզբում իրենք խուլ աղմուկ են լսել, հետո անջատվել է էլեկտրականությունը եւ փլուզվել ճանապարհի մի մասը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Պարբերականի փոխանցմամբ, առաջացած փլվածքի երկարությունը կազմում է ավելի քան 120 մետր, լայնությունը՝ մոտ 10 մետր, իսկ խորությունը՝ 4,5 մետր:

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն: Տեղի ունեցածից ոչ ոք չի տուժել: