ԱՄՆ առափնյա ծառայության օդանավը խախտել է Վենեսուելայի օդային սահմանը: Այս մասին նոյեմբերի 8-ին հայտնել է Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը, հաղորդում է AVN գործակալությունը::
Նրա խոսքով, դա ավիացիայի ոլորտում միջազգային օրենքների խախտում է: Bombardier Dash 8 երկշարժիչանի օդանավը թռել է Վենեսուելայի ծոցի վրյով եւ երկրի օդային տարածքը լքել է Լոս Մոնխես կղզու շրջանում, հաղորդում է Lenta-ն:
«ԱՄՆ առափնյա ծառայության հետախուզական օդանավը 48 ժամ առաջ օդ է բարձրացել Կյուրասաո կղզու բազայից եւ ներխուժել մեր շրջան»,-հայտարարել է Պադրինոն:
Ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ հավելել է, որ օդանավը հագեցած է սարքավորումներով, որոնք կարող են օգտագործվել հետախուզական նպատակներով:




























