Պյոտր Պավլենսկու կինը՝ Օքսանա Շալգինան, հայտարարել է, որ իր ամուսնուն ձերբակալել են Լուբյանկայի շրջանի մոտակայքում ԱԴԾ-ի կենտրոնական մուտքը հրդեհելու փորձի համար, փոխանցում է «Մեդիազոնա»-ն։

«Լուբյանկայում ԱԴԾ-ի գլխավոր շենքի մուտքը հրդեհելու փորձ է եղել»,- ասել է նա։

Շալգինայի խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել նախապես պլանավորած ակցիայի մասին։ Պավլենսկուց բացի, ձերբակալվել է նաեւ «Դոժդ» հեռուստատեսության թղթակից Վլադիմիր Ռոմենսկին եւ լրագրող Նիգինա Բերոեւան։ Լրագրողներին հետո ազատ են արձակել։