Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է Ազգային անվտանգության նախարարության հակահետախուզության Գլխավոր վարչության պետ գնդապետ Միրազիզ Ասկերովին։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Նշվում է, որ Ասկերովը ձերբակալվել է մշտական բողոքների հիման վրա։ Ներկայումս հետաքննություն է ընթանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնից ազատվել էր Ազգային անվտանգության նախարարության տրանսպորտի եւ էներգետիկայի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Աքիֆ Չովդարովը։
Ազգային անվտանգության նախարարությունում կադրային զտումները շարունակվում են նախկին նախարար Էլդար Մահմուդովի պաշտոնանկության ֆոնին։





























