Ավստրալիայի Վիկտորիա նահանգում աշխարհի ամենածեր նոր շուն են գտել։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Metro-ն։Կենդանու տարիքը պաշտոնապես հաստատված չէ։
Ինչպես նշում է Մեգի մականունով ավստրալական քելփի ցեղատեսակի շան տերը, կենդանին 30 տարեկան է։ Դա հավասար է մարդկային 200 տարվան։ Հիմնականում Մեգին քնում է եւ զբոսնում իր տիրոջ՝ Բրայան Մաքլարենի հետ։
Շան իրական տարիքն ապացուցել Մաքլարենը չի կարող, քանի որ կորցրել է նրա փաստաթղթերը։
Ներկայումս աշխարհի ամենածեր շունն է համարվում Բլյուի մականունով ավստարալական հովվաշունը։ Նա մահացել էր 1939թ. 29 տարեկան հասակում։



























