Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում մահացած ծնված երեխաների զանգվածային գերեզմանատուն են հայտնաբերել: Pravda.ru-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է ՌԴ ՔԿ Ստավրոպոլի երկրամասի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Նախնական տեղեկություններով, 13 գերեզմաններում թաղված են երեխաներ, որոնք 2014-2015 թվականներին մահացած են ծնվել Ստավրոպոլի երկրամասի կլինիկայում»,- ասված է հաղորդագրությունում:
Ներկայում պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: Ստուգողական միջոցառումների արդյունքներով ընթացակարգային որոշում կկայացվի:




























