Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Եգիպտոս թռիչքների վերջերս մտցված արգելքը կարող է ձգվել ոչ թե ամիսներ, այլ տարիներ: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով կառավարությունում սեփական աղբյուրները:
Նաեւ նշվում է, որ ՌԴ իշխանությունները քննարկում են նաեւ այլ երկրներ զբոսաշրջիկների համար թռիչքների արգելքի հնարավորությունը, որտեղ կարող է վտանգավոր լինել: Ներկայումս Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը դադարեցված է բոլոր չվերթներով: Նման որոշում է կայացվել մինչեւ պարզվեն Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի աղետի պատճառները:
Օդանավը կործանվել էր հոկտեմբերի 31-ին, որի հետեւանքով մահացել էր 224 մարդ:
Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը «Կոմերսանտին» հայտնել է, որ հատուկ ծառայությունները դեռեւս առաջարկություն չեն արել կապված այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու հետ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ Եգիպտոս թռիչքների արգելքը կապված չէ Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների հետ, որն սկսվել է սեպտեմբերի 30-ին:





























