ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2 առանձին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։ Կողմերը քննարկել են Սիրիայի ճգնաժամը եւ առաջիկա G-20 գագաթնաժողովը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի կենտրոնը։

Օբաման Թուրքիայի ժողովրդին շնորհավորել է նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ անդրադարձել է Անթալիայում կայանալիք G-20 գագաթնաժողովին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Առաջնորդները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, տեղի ընդդիմության աջակցելու կարեւորությունն ու ԻՊ-ի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտությունը։

Նախագահը վերջում հավելել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկչական հարձակումները։