Բրիտանացի միլիարդատեր եւ կինոպրոդյուսեր Անգադ Փոլն ինքնասպան է եղել՝ ցած նետվելով Լոնդոնի կենտրոնում շենքի 8-րդ հարկից: Նման քայլի գնալու պատճառը ֆինանսական դժվարություններն են իրեն պատկանող Caparo Industries ընկերությունում, որը սնանկացման պատճառով փոխանցվել է վարչական կառավարման:
Սքոթլենդ Յարդը հայտարարել է, որ չեն դիտարկում սպանության վարկածը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Անգադ Փոլը կինոյի մեծ սիրահար ու գիտակ էր. Նա եղել է 12 ֆիլմերի պրոդյուսեր, որոնցից են «Խաղաթղթեր, փողեր եւ զենքի երկու փող»-ն ու «Մեծ կուշը»:





























