Ֆրանսիայի Մարսել քաղաքում հրաձգությունից զոհվել է երկու, վիրավորվել՝ մեկ մարդ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով AFP գործակալությունը, հրաձգությունը տեղի է ունեցել կեսգիշերին երկու ավտոբուսների ուղեւորների միջեւ Հին նավահանգստից ոչ հեռու։
Տղամարդկանցից մեկը մահացել է տեղում, իսկ մյուս՝ ավելի ուշ ստացված վնասվածքներից։





























