Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տղամարդը որոշել է տեղի սուպերմարկետներից մեկում «վարպետության դասեր» ցույց տալ ընկերոջը։ Ազգությամբ շվեդ ընկերոջը նստեցնելով սայլակի մեջ՝ տղամարդը գլորել է այն բարձր թեքությունից։ Սայլակն անցել է 80 կմ/ժ արագությամբ։ Սակայն չհասցնելով արգելակել՝ վերջում նրանք բախվել են կայանած մեքենային, ինչի պատճառով տղամարդը դուրս է ընկել սայլակից եւ ընկել մայթեզրի քարերին։ Շվեդ տղամարդը տեղում մահացել է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։