Մասիս քաղաքի կայարանի տարածքում նոյեմբերի 9-ին, Հրազդան գետում տղամարդու դի է հայտնաբերել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դիակի վրա, գլխի հատվածում վնասվածքներ են եղել:  Դեռ հայտնի չէ` տղամարդն ինչ հանգամանքներում է մահացել ու հայտնվել գետում: Մահացածը Մասիսի բնակիչ է, 54 տարեկան:

NEWS.am-ին ոստիկանությունից հայտնել են, որ  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Մահվան պատճառների վերաբերյալ որեւէ տեղեկություն դեռ չեն հայտնում: