Իսպանացի բժշկին, որն անհետացել էր 20 տարի առաջ իտալական Տոսկանայի անտառներում, ողջ են գտել: Երկու շաբաթ առաջ 47-ամյա Կարլոս Սանչես Օրտիզ դե Սալազարին «կեղտոտ դեմքով եւ հսկայական մորուքով» հայտնաբերել են երկու սունկ հավաքողներ:
«Ես իսպանացի եմ, անունս Կարլոս է եւ ապրում եմ այստեղ 1997 թվականից»,-ասել է նա եւ ցույց տվել անձնագիրը: Բժիշկը պատմել է, որ չի ցանկացել ապրել մարդկանց մեջ, բայց հիմա մտադիր է դուրս պրծնել անտառից, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Իսպանացու ընտանիքը, որը ժամանել է Տոսկանա, փորձել է գտնել Սալազարին, բայց նա նորից անհետացել է: Ծնողները անձնագրի լուսանկարը տեսնելով հաստատել են, որ դա իրենց որդին է:
Տղամարդը խորը դեպրեսիայի պատճառով Սեվիլյայում գտնվող իր տունը լքել է 1995 թվականին եւ մեկնել Մարեմա (աշխարհագրական վայր Տոսկանայում):
Lenta.ru- ի փոխանցմամբ, 14 տարի անց բժշկին պաշտոնապես մահացած են ճանաչել, քանի որ բացակայել են նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունները:





























