Հանրապետության մարզպետներն այսօր՝ նոյեմբերի 10-ին հավաքվել են Ջերմուկում՝ մասնակցելու Գյուղական համայնքների 5-րդ համաժողովին:
Համաժողովն անցկացվում է նորաբաց «Հայաթ Փլեյս Ջերմուկ» հյուրանոցում, բացմանը ներկա կլինի նաեւ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ համաժողովի հիմնական նպատակներն են գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:





























