Հունաստանում ավարտվեց շախմատի «Կալամարիա-2010» մրցաշարը: Վերջին տուրում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ոչ ոքի խաղաց բուլղարացի գրոսմայստեր Յուլիան Ռադուլսկիի հետ եւ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր նվաճեց հաղթողի տիտղոսը: Անդրիասյանից կեսական միավոր հետ  մնացին հինգ շախմատիստներ, այդ թվում թուրք Սուաթ Աթալիքը եւ ուկրաինացի Յուրի Դրոզդովսկին: