Աշխարհի ծննդյան «ամենագլամուրային» աստղն արդեն զարդարել են 290 ադամանդով։

Ինչպես գրում է Metro-ն, մարդկանց մեծամասնության համար նոր տարվա եղեւնու զարդարումը նշանակում է ձեղնահարկից հանել միշտ նույն «հնացած» փայտե  գնդերն ու լամպերը։ «Հետո դուք ծառի գագաթը զարդարում եք փերու կամ հրեշտակի քրջոտ, բայց շատ սիրված ֆիգուրով», - ասվում է հոդվածում։

Սակայն այս տարի, եթե դուք լրացուցիչ 615 հազար ֆունտ ունեք, կարող եք ծախսել այդ փայլփլուն աստղի վրա, որը  The World's Most Glamorous Christmas Tree Star անվանումն է ստացել։ Այն զարդարված է գրեթե 290 ադամանդով, այդ թվում՝ կենտրոնում հինգ կառատանի ադամանդով (այդ քարը կարելի է առանձնացնել աստղից եւ կրել որպես կախիչ), տեղեկացնում է Gazeta.ru-ն։

Աստղի բարձրությունը 20 սմ է, իսկ լայնությունը՝ 13 սմ։ Զարդը պատրստված է ոսկեզօծ արծաթից։ Այն վաճառվում է  VeryFirstTo.com կայքում։ Նախատեսված է, որ աստղի գնման դեպքում դրա արժեքի 1 հազար ֆունտը կնվիրաբերվի Չարլզ արքայազնի  The Prince's Trust բարեգործական ընկերությանը։