Բրիտանական Plantlife պարբերականը հայտնում է, որ Շոտլանդիայում կրճատվել է հայտնի շոտլանդական ջինի հիմնական բաղադրատարրի՝ գիհի  քանակը: Այդ բույսի 80 տոկոսը ոչնչացել է անհայտ հիվանդության պատճառով:

Ջին արտադրողները գիհի մատակարարներ են գտել այլ երկրներում, բայց դա միայն մասնակիորեն է լուծում խնդիրը:

Շոտլանդական գիհը համի ու հոտի սեփական երանգն ունի, իսկ այլ հատապտուղներով պատրաստված ջինը բոլորովին այլ համ ունի: Եթե բուսաբաններին չհաջողվի վերականգնել շոտլանդական ջինի պոպուլյացիան, նրա յուրատեսակ համը կանցնի պատմության գիրկը, հաղորդում է Kedem-ը: