Պետությունը առաջիկա ընտրություններից առաջ պետք է հստակեցնի քաղաքացիների տվյալների բազան։ Այս մասին նոյեմբերի 10-ին ՀՀ խորհրդարանում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց տեսակետը։  Օրինագծերի նպատակն է քաղաքացիներին թույլ տալ քվեարկել ID-քարտերով այդ թվում նաեւ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ։

«Բարեփոխումների ընդդիմադիրներն ասում են, որ իրենք որտեղ որ հանդիպում են քաղաքացիներին, բոլորը դեմ են։ Իսկ երբ մենք ենք հանդիպում, ակնհայտ է, որ մարդիկ սեւը սպիտակից տարբերում են»,- ասել էՎարդանյանը։

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն բավականաչափ վստահված անձինք ունի, որոնք տասնամյակների փորձ են հավաքել։ Բայց թող այնպես չլինի, որ 6 ամիս անց իշխանությունը հայտարարի, թե քաղաքացիների նույնականացման տվյալների բազան դեռ չի ճշտվել։ Իրավասու մարմիններն արդեն այսօր պետք է սկսեն աշխատել քաղաքացիներին միասնական փաստաթուղթ տրամադրելու համար, որը կազատի անձնագրերի եւ ID-քարտերի շերտընդմիջումներից։ «Դա պետք է հաղթահարվի, որպեսզի ստանանք ընտրությունների նորմալ մեխանիզմ»,- ասել է Վարդանյանը։