Հայաստանում սահմանադրական փոփոխությունների դեմ պետք է համաժողովրդական բողոք լինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ներկայացնելով իր տեսակետը Ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին:
Նշենք, որ այս օրինագծերի նպատակն է թույլ տալ, որ նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները հնարվրություն ունենան մասնակցել դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեին:
Զարուհի Փոստանջյանի խոսքով, Հայաստանին եւ նրա ժողովրդին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, բայց դրան հասնել հնարավոր չէ ընտրական օրենսգրքում կան օրենսդրության մեջ փոփոխությունների ճանապարհով:
«Ելքը մեկն է՝ համաժողովրդական ապստամբությունը: Հակառակ դեպքում, եթե անգամ տեղերում ընտրական հանձնաժողովները ազնվորեն հաշվեն քվեները, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ձեռքի թեթեւ շարժումով կարող է համակարգում խափանում կարող է առաջացնել մի քանի ժամով, իսկ հետո կնկարեն գեղեցիկ թվեր՝ իշխանությանը հարմար արդյունքներով: Որպեսզի մենք չհասնենք դրան, պետք է ցույց տանք մեր ուժը: Ցույցերը պետք է ընթանան մի քանի օր շարունակ մինչեւ հանրքավեի օրը, նաեւ այդ օրը եւ դրանից հետո եւս մի քանի օր»,-ընդգծել է Զարուհի Փոստանջյանը:





























